Նոր հետզոտության համաձայն՝ սովի ժամանակ աղջիկներ ավելի շատ են ծնվում, քան տղաներ:
Daily Mail-ը գրում է, որ սոցիոլոգ Շիգ Սոնգը, ով աշխատում է Նյու Յորքի համալսարանում, ուսումնասիրել է Չինաստանում սովի տարիներին ծնելիության վերաբերյալ արված զեկույցները:
Ուսումնասիրելով 300.000 չինացի կանանց վերաբերյալ տվյալները, ովքեր ծննդաբերել են 1929 թ. սեպտեմբերից մինչև 1982 թվականն ընկած ժամանակահատվածում, նա նկատել է, որ նվազել է տղաների թիվը, հատկապես՝ 1958-1961 թվականներին, երբ Չինաստանում սով էր:
Գիտնականն այս հանգամանքը բացատրում է մի տեսությամբ, որը ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Վերջիններս կարծում են, որ կնոջ մարմինն առավել պատրաստ է բնական պայմաններին դիմակայելու համար, և շատ աղջիկների ծնունդը երաշխավորում է մարդկության գոյատևումը:









































