Sunday, 14 06 2026
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Անգլիայի թագուհու ամուսինը կրկին աչքի է ընկել իր հումորներով

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հերթական անգամ աչքի է ընկել իր յուրօրինակ հումորով, երբ հարցրել է հաշմանդամին, թե քանի մարդու է նա վրաերթի ենթարկել իր սայլակով: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

90–ամյա դուքսը՝ թագուհու հետ, վերջինիս կառավարման 60 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Լոնդոնում կատարած շրջագայության ժամանակ ապացուցել է, որ առողջության հետ ունեցած խնդիրները չեն խլացրել նրա հումորի զգացումը:

Կատակի թիրախ է դարձել 60–ամյա Դեյվիդ Միլլերը` Ռեդբրիջում Վալենթայն դղյակի կառավարիչը, ով հայտնել է, որ չի վիրավորվել արքայազն Ֆիլիպի կատակից:

«Դա բնորոշ է դքսին: Նա հայտնի է իր հումորներով, բայց ոչ մի ահավոր բան տեղի չի ունեցել, այդ ամենը բարի կատակի շրջանակներում էր: Ես նրան ուղղակի պատասխանել եմ` ո՛չ, Ձերդ թագավորական մեծություն, ես ոչ մեկին վրաերթի չեմ ենթարկել»,- պատմել է Միլլերը:

Թագավորական ընտանիքն այս այցելությունների շրջանակում առաջինը մեկնել է Ռեդբրիջ: Թագուհու ժամանելու պահին այնտեղ արդեն հավաքված է եղել մի քանի հազար մարդ, որոնք աղմուկով դիմավորել են Եղիսաբեթ 2-րդին: Մինչ դղյակ հասնելը թագուհին և Էդինբուրգի դուքսը զրուցել են մի քանի ներկաների հետ:

Թագուհին և դուքսը այցելել են ամրոցում ներկայացված ցուցահանդես:

Այս շրջանի բնակիչներն իրնեց հարգանքը հայտնելով թագուհուն` տները զարդարել են բրիտանական դրոշներով և միապետի նկարներով:

Պատկառելի տարիքի պատճառով ամուսինները հրաժարվել են արտասահմանյան ուղևորություններից, դրա փոխարեն նախընտրել են շրջագայություն ամբողջ Միացյալ Թագավորությունով, որը կավարտվի մայիսի 15-ին:

Բրիտանական լրագրողները բնական են համարում Ֆիլիպի հումորի նման արտահայտությունը, որովհետև նա 60 տարի առանց խախտման հետևել է միապետից երկու քայլ հետ օրենքին:

Թերթերը հիանում են նրանով, որովհետև նա, ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների, երբեք ներողություն չի խնդրել իր ասածների համար, եթե դրանք ինչ-որ մեկին վիրավորել կամ վեճերի առիթ են դարձել:

«Ֆիլիպը, մահացող տեսակի վերջին ներկայացուցիչներից է, որոնք ոչնչից չեն բողոքում, այլ բոլորի հետ մերվում են»,- գրում են թերթերը:

Ֆիլիպի ձգտումը թեթևացնել թեժացած իրավիճակը, և նրա յուրօրինակ հումորի զգացումը վաղուց հայտնի են բրիտանացիներին: Տեղի լրատվամիջոցները դրանք անվանում են «անտեղի արարքներ»:

Նրա նման արտահայտությունները տպավորություն են ստեղծել, որ նա սուր լեզու ունի և իր համար միևնույն է, թե իր մասին ինչ են խոսում: Նույնիսկ ամենամոտ բարեկամներն են դառնում նրա հումորների զոհը: Մի անգամ իր դստեր` արքայադուստր Աննայի մասին, որը շատ է սիրում ձիեր, նա ասել է. «Եթե դա խոտ չի ուտում, ուրեմն Աննային չի հետաքրքրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում