«ՀԱԿ-ի պայքարը ոչ ԱԺ ընտրություններով է սկսվել, ոչ էլ դրանցով է ավարտվելու, որովհետև մենք նպատակ ունենք համակարգային մեծ փոփոխություններ կատարելու: ՀԱԿ այսօրվա հանրահավաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Մեր պայքարը երկարատև է լինելու, սակայն բերելու է հաղթանակի: Ճիշտ ճանապարհով գնացողը միշտ էլ տեղ է հասնելու: Մենք խնդիր չունենք այսօրվա քաղաքական դասավորությունների մեջ մեր երթը փնտրել-գտնելու: Մենք այն արդեն գտել ենք և պետք է պարտադրենք»,- նշեց նա:








































