Friday, 05 06 2026
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի (այսուհետ` Կադաստր) պետական կոմիտեն որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրել է համակարգում առկա տեղեկատվություն, որը սակայն լիարժեք չի եղել պահանջվող գործառույթի իրականացման համար:

Կադաստրը պետական գրանցման ժամանակ քաղաքացիներից որոշ դեպքերում պահանջել է այնպիսի փաստաթղթեր կամ պետական գրանցումը մերժել է այնպիսի հիմքերով, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ:

Այգեգործական նպատակներով նախկինում քաղաքացիներին հատկացված և վերջիններիս կողմից երկարաժամկետ չտնօրինված հողամասերի մի մասը ներառվել է համայնքների հողային հաշվեկշռում և համայնքների ղեկավարների կողմից հատկացվել է այլ անձանց: Այս դեպքերում Կադաստրի կողմից հաշվի չեն առնվել այգեգործական ընկերությունների կողմից հողամասերը նախկինում քաղաքացիներին տրված լինելու հանգամանքը, և դրանց նկատմամբ գրանցվել են նոր սեփականատերերի իրավունքները:

Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:

Կադաստրի աշխատակիցները գույքի կադաստրային արժեքը գնահատելիս որոշ դեպքերում չեն առաջնորդվել օրենսդրությամբ նախատեսված գործակիցներով:

Ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող նորմերը վերանայելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների քննարկումներն իրականացվել են ուշացումով (օրինակ՝ ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևան քաղաքապետի 30.10.2008թ. համատեղ պաշտոնական պարզաբանումը):

Արձանագրված դրական զարգացումները

2011 թվականի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են եղել համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

2011թ. ապրիլի 25-ից դիմողների համար հնարավորություն է ընձեռվել գանձվող վճարների նկատմամբ գործակիցների կիրառման միջոցով գրանցման վկայականները ստանալ արագացված կարգով (առավել կարճ ժամկետներում):

Վերացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների), այդ մասով ներմուծվել է կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, և նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվել է անվճար:

Կադաստրի սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ դիմողներին հնարավորություն է տրվել իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել և փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ` կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով) անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:

Վերացվել է պետական գրանցում ստացած անշարժ գույքի նկատմամբ տեղեկատվություն տրամադրելու կամ նման գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում գույքի չափագրման կամ տեղազննության պարտադիր պահանջը:

Վերացվել է իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման մասին դիմումների` ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացման պահանջը, ինչպես նաև համակարգի ծառայություններից օգտվելու համար դիմողներին սպասարկելու նպատակով ստեղծվել են հատուկ մասնագիտացված կառույցներ` սպասարկման գրասենյակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում