ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ շուտով ազատ կարձակվի Վրաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Ռոդիոնովը.
«Մենք հուսով ենք, որ նա շուտով ազատ կարձակվի և կկարողանա վերադառնալ Ռուսաստան: Մենք տվյալ հարցով զրուցել ենք Վրաստանի ներկայացուցիչների հետ և հուսով ենք, որ մոտ ժամանակներս այդ միջադեպը կհարթվի:
ԵՄ-ում շատերը այսպես կոչված՝ օկուպացված տարածքների մասին օրենքը որակում են որպես անարդյունավետ բուն Վրաստանի շահերի տեսանկյունից: Այն խոչընդոտում է շփումների հաստատմանն ու անհեթեթ է թվում միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ Ռոդիոնովը ձերբակալվել էր փետրվարի 17-ին Թբիլիսիի օդանավակայանում: Նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով Վրաստանի օկուպացված տարածքներ մուտք գործելու մեջ: Դրա համար նրան սպառնում է 2-4 տարվա ազատազրկում կամ էլ խոշոր տուգանք:









































