Մոտ մեկ միլիոն սիրիացիներ հումանիտար օգնության կարիք ունեն:
«Կարիքավորների մեջ կան բռնություններից տուժած քաղաքացիներ, վիրավորված սիրիացիներ, որոնք ստիպված լքել են իրենց տները, և ընտանիքներ, որոնք ապաստան են տվել նրանց»,- հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդուարդո դել-Բուեյը: Նա հավելել է, որ կանցնեն ամիսներ կամ նույնիսկ տարիներ մինչև որ Սիրիայում իրավիճակը կկարգավորվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել Սիրիային տրամադրել 84 միլիոն դոլար` Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին օգնելու համար: Ֆինանսական պահանջի հիմքում ընկած էին հաշվարկներ, որոնց համաձայն՝ մոտակա վեց ամիսների ընթացքում օգնության կարիք կունենան հարյուր հազարավոր մարդիկ, քանի որ օրեցօր ավելանում է սիրիացի փախստականների թիվը:







































