Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբը գլխավորելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նշենք նաև, որ Զուրաբյանը զբաղեցնում է ՀԱԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երևանի թիվ 9 ընտրատարածքում։
Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի շտաբը` Վարդան Վարդանյանը, ՕԵԿ շտաբի պետը Հեղինե Բիշարյանն է, «Ժառանգության» շտաբի պետը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:








































