Հյուսիսային Չինաստանում երեխաների առևտրով զբաղվող հանցագործ խմբի անդամներին վնասազերծելու հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել 23 երեխա: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությունը:
Ոստիկանությունը Շանսի մարզի Էրդաոպո գյուղում ձերբակալել է 12 մարդու: Իրավապահների տվյալներով՝ կասկածյալները երկրի տարբեր շրջաններում անչափահասների դեմ իրանականացրել են առնվազն 17 հանցագործություն:
Գործակալության տեղեկություններով՝ հատուկ գործողության արդյունքում ազատվել է 23 երեխա, նրանցից երկուսը դեռ մեկ տարեկան էլ չկան: Հատուկ գործողության մանրամասները չեն հաղորդվում:
Չինաստանի իրավապահ մարմինների տվյալներով՝ 2011թ. Չինաստանում հետաքննվել է երեխաների առևանգման ավելի քան 5300 գործ, ազատվել է 8660 երեխա:







































