News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը բնակչության կոչ է արել մասնակցել այսօր Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի ակցիային: Վերջինս նվիրված է այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ պայքարին:
Այդ նպատակով կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում բնակչությանը բաժանել են կարմիր գույնի տեղեկատվական գրքույկներ: Նրանք բնակչությանը կոչ են արել մարտի 29-ին Թբիլիսիի կենտրոնում «կարմիր լույս վառել» նախագահ Սաակաշվիլիի դեմ:
Լեյբորիստների կարծիքով՝ ակնկալվող ընտրակեղծիքների դեմ պայքարում միակ ելքը բոլորին համախմբելն է ու իշխանություններին մարդկանց վճռականությունն ի ցույց դնելն է:
Նշվում է, որ լեյբորիստները նմանատիպ ակցիա էին անցկացրել նաև փետրվարի 17-ին:









































