Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում, երեկ երեկոյան պետք է հանդիպեր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սակայն այդ հանդիպումը հետաձգվել է և կայանալու է այսօր: Որպես հանդիպման հետաձգվելու պատճառ է նշվում Ահմադինեժադի վատառողջ լինելու հանգամանքը:
Երեկ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի և խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, իսկ այսօր, Ահմադինեժադից բացի, հանդիպելու է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:








































