Բելգիացի թենիսիստուհի Քիմ Քլայսթերսը վնասվածքի պատճառով չի մասնակցի թենիսի մրցաշարերին՝ մոտակա 4 շաբաթների ընթացքում: AP պարբերականի փոխանցմամբ՝ աշխարհի նախկին առաջին ռակետը ստացել է կոնքային մկանների կտրվածք:
Մայամի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում Յանա Վիկմայերի դեմ հանդիպման ժամանակ Քլայսթերսին անհանգստացնում էին աջ կոնքային մասի սուր ցավերը:
Հանդիպումից հետո թենիսիստուհին անցավ բժշկական հետազոտություն: Քլայսթերսը հույս ունի ապաքինվել և վերադառնալ կորտ՝ Մադրիդի «Մասթերս» մրցաշարին մասնակցելու համար, որը կմեկնարկի մայիսի 5-ին:






































