Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 18-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԻՑՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ի արտարժույթի առքուվաճառքի թիվ 601 և թիվ 601/1 լիցենզիաները: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:









































