Մեքսիկայի նախագահի թեկնածու, իշխող ազգային միություն կուսակցության ներկայացուցիչ Խոսեֆինա Վասկես-Մոտանն հայտնվել է նախընտրական սկանդալի կենտրոնում` կապված համացանցում հայտնված նրա հեռախոսազրույցի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես մամլո ասուլիսին հայտարարել է նրա քարոզարշավի պատասխանատու Ագուստին Տորեսը, ներկայումս Վասկես-Մոտայի նախընտրական շտաբը պատրաստվում է հայց ներկայացնել նրանց նկատմամբ, ովքեր ձայնագրել են հեռախոսազրույցները ու տեղադրել դրանք համացանցում:
Առայժմ հայտնի չեն պատասխանող կողմի անունները:
Մինչ այդ, սակայն, Վասկես-Մոտայի ձայնին շատ նման ձայնը հայտարարում է, որ հեռախոսազրույցների հետևում Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարար Գենարո Գարսիա Լունան է, ինչպես նաև երկրի նախագահ Ալեխանդրա Սոտայի մամլո քարտուղարը:
«Այսպես, եթե մեզ ձայնագրում են, ողջույններս փոխանցեք Ալեխանդրո Սոտային: Ջերմագին բարևներ և Գենարո Գարսիա Լունային, որը մեզ է ձայնագրում՝ փոխարեն ձայնագրի «Թզուկի» խոսակցությունները»,- ասում է ենթադրաբար Վասկես-Մոտային պատկանող ձայնը:
«Թզուկը»՝ Խակին Գուսման Լոերան, ԱՄՆ-ում և Մեքսիկայում ամենափնտրվող նարկոբարոններից է:
Երեկ արդեն հեռախոսազրույցների հրապարակմանը մասնակից լինելու մեղադրանքը հերքել է Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալեխանդրո Պուարեն` հայտնելով, որ դաշնային իշխանությունները ինչ-որ մեկի նկատմամբ չեն զբաղվում լրտեսությամբ:
Նա ընդգծել է, որ Վասկես-Մոտայի հեռախոսսազրույցի ձայնագրման մեղավորները կպատժվեն:
Հիշեցնենք, որ Մեքսիկակում ընտրությունները տեղի կունենան հուլիսի 1-ին: Մեքսիկացիները ստիպված կլինեն ընտրել ոչ միայն երկրի նախագահին, այլև խորհրդարանի կազմը:











































