Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Սուդանի նախադեպը կարևոր չէ Ղարաբաղի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը:


– Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն  ստորագրեցին «Հարավային միջանցքի» վերաբերյալ հռչակագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։


– Եվրամիության այսպես կոչված «Արևելյան գործընկերության» ծրագիրն ուղղված է արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացման և  ժողովրդավարության առաջմղման խնդիրներին, ինչպես նաև գործիք է իրավական, օրինակ` անվտանգության և էներգետիկ հարցերի լուծման համար: Պրն Բառոզուն և ԵՄ էներգետիկայի հարցերով կոմիսար Գյուտներ Օտտինգերը Բաքվում ստորագրել են այս համաձայնագիրը: Նրանք նմանօրինակ էներգետիկ մի հանդիպման ժամանակ խոսել են Ուկրաինայում ժողովդավարության դեֆիցիտի մասին, բայց ես չգիտեմ, խոսե՞լ են արդյոք Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացից, թե՞ ոչ։


– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը: Ինչպե՞ս կարող է Մոսկվան ազդել այս ծրագրի վրա։


– Իհարկե, Ռուսաստանը  չի աջակցում «Հարավային միջանցքի» գաղափարին: Նրան ձեռնտու չէ, Ռուսաստանը շրջանցելով, Կասպից  ծովի գազի ու  նավթի փոխադրումը դեպի Եվրոպա։ Մենք հիշում ենք, որ Ռուսաստանը դեմ էր ԲաքուԹբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, հիմա էլ տեսնում ենք, Ռուսաստանը դեմ է Nabucco-ի համաձայնագրին, որը Ադրբեջանը ստորագրել է տարիներ առաջ: Բաքուն փորձում է հավասարակշռված  քաղաքականություն վարել Ռուսաստանի և Արևմտյան գործընկերների միջև:  Այս անգամ Ադրբեջանի քաղաքականությունը ավելի շատ եվրոպական գործընկրների կողմն  էր: Բայց Ադրբեջանը նաև Ռուսաստանին գազ մատակարարելու պարտավորություններ ունի:


– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ստորագրված համաձայնությունը Ղարաբաղյան հարցի վրա: Որքանո՞վ Ռուսաստանը կարող է հակամարտությունը օգտագործել` չեզոքացնելու համար «Հարավային միջանցքը»։


– Ես դրանում համոզված չեմ: Ես չեմ տեսնում ուղիղ կապ էներգետիկ ապրանքների վաճառքի և Ղարաբաղյան հակամարտության միջև: ԵՄ-ն հիմնականում չի զբաղվում հակամարտությունների կարգավորմամբ: Ղարաբաղյան հարցի բանակցություններով զբաղվում են այլ արտաքին ուժեր, ինչպես, օրինակ, Մինսկի խումբը: Ուստի ես չեմ տեսնում կապը էներգետիկ քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության միջև:


– Ինչպե՞ս կնկարագրեիք  իրավիճակը մեր տարածաշրջանում և հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը Աստանայում անցյալ տարի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո:


– Մենք ականատես ենք լինում ռազմական հռետորաբանության և սարսափելի վայրագությունների, որոնք  շարունակվեցին ողջ հակամարտության գոտում 2010 թվականին: Հակամարտությունները խոչընդոտում են միջազգային քաղաքականության լիարժեք իրականացմանը: Այդ մասին նշվեց նաև Աստանայում: Կարծում եմ` սա ևս մեկ անգամ զգուշացնում է մեզ, որ չի կարելի անուշադրության մատնել էթնիկ հակամարտությունները: Իրադարձությունները Վրաստանում, որտեղ սառեցված պատերազմը վերածվեց ռազմական գործողության, ևս ցույց են տալիս, որ չենք կարող վստահ լինել հակամարտությունների  սառեցված  լինելու հարցում:


– Հայ փորձագետները կարծում են, որ անցյալ շաբաթ Սուդանում կայացած հանրաքվեն կարող է նախադեպ հանդիսանալ Ղարաբաղյան հարցի լուծման համար: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:


– Ես այդքան համոզած չեմ: Մենք ունենք միջազգային իրավունքի  կետերի բախում նաև Կոսովոյի հարցում: Շատ է խոսվել նաև Ղարաբաղի և Կոսովոյի ընդհանրությունների մասին։ Սակայն չեմ կարծում, թե նախադեպերը այդքան կարևոր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում