Նախքան Քիմ Քարդաշյանի վրա ուրբաթ օրը ալյուրով տեղի ունեցած հարձակումը, նրա քույր Քլոն կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA խմբի հզոր աջակիցն էր:
Celebuzz-ը հաստատել է, որ ալյուրի հարձակումն իրականացրել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Քրիստինա Չոն, ով PETA-ի ակտիվիստներից Միշել Չոյի քույրն է: Ինչպես արդեն հաղորդել էինք, այս միջադեպի պատճառով Քլոն կազմակերպության հետ իր կապերը խզել է:
Այնուամենայնիվ, Միշելն ու Քլոն շատ լավ ճանաչում են միմյանց, քանի որ նրանք 2008 թ. միասին աշխատել են PETA-ի I’d rather go naked քարոզարշավի համար:
Նա անգամ հայտնվել է Keeping Up With The Kardashians շոուի մեջ, որտեղ ասում է, որ իրենց համար մեծ պատիվ է, որ Քլոն որոշել է աջակցել կազմակերպությանը: