Փենսիլվանիա նահանգից խաբեբան կարողացել է հասանելի դարձնել Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի բանկային հաշվիվը` մի քանի զանգ կատարելով Citibank, որից օգտվում է միլիարդատերը։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը:
Հանցագործը բացահայտվել է։ Նա ԱՄՆ բանակի զինծառայող Բրենդոն Լի Փրայսն է: Հունվարին նա զանգահարել է Cirtibank և բանկի աշխատողներին համոզել է փոխել բանկային հաշվի հետ կապված փոստային հասցեն: Թե ինչպես է նրան հաջողվել իրեն դնել Ալենի տեղը, չի հստակեցվել:
Երեք օր անց Փրայսը կրկին զանգահարել է բանկ և ասել, որ ինքը կորցրել է բանկային քարտը և խնդրել է այն ուղարկել նոր փոստային հասցեի վրա:
Հանցագործն ընդհանուր առմամբ 15936 ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել Ալենին:
Խաբեբայության փաստը պարզել են բանկի աշխատակիցները: Արդյունքում մարտի 2-ին Փրայսը ձերբակալվել է: Այժմ նա գտնվում է կալանքի տակ, իսկ նրա գործը հանձնվելու է ռազմական դատարան:
Փոլ Ալենը 1975 թ. Բիլ Գեյթսի հետ միասին հիմնել է Microsoft ընկերությունը։







































