Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն ավելի քան 50 տոկոսով ավելացրել են բնակչությանը հատկացվող ամենամսյա դրամական սուբսիդիաները: Դա տեղի է ունեցել երկրում ինֆլյացիայի աճի ու ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին:
Թեհրանը սննդային ու վառելիքային արտոնությունների մոնետիզացիայի առաջին փուլն իրականացրել էր դեռևս 2010 թվականի վերջին: Դա արվել էր բյուջեի ծախսերը կրճատելու նպատակով: Իրանցիների մեծ մասի հաշվին ամենամսյա վճարների տեսքով փոխանցվելու է հավելյալ 730,000 ռիալ (մոտ 60,000 դոլար):
Սակայն այդ միջոցներից օգտվելը հնարավոր կդառնա ապրիլի վերջին, երբ կառավարությունը երկրի բնակչության շրջանում դրանք ստացողների քանակը 90 տոկոսից կկրճատի մինչև 80 տոկոսի:









































