Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգի Դևելի շրջանում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր: Վերջինիս պաշարները կազմում են 31 տոննա: Հանքավայրում ոսկու արդյունահանման աշխատանքները կմեկնարկեն 2012 թվականի վերջին:
Նշվում է, որ 2010 թվականին Թուրքիայում ոսկու արդյունահանումը կազմել է 17 տոննա, իսկ 2011 թվականին՝ մինչև 25 տոննա: Թուրքիան պլանավորել է այս տարի ոսկու արդյունահանման ծավալը հասցնել մինչև 35 տոննայի: Թուրքիայում ոսկու տարեկան պահանջարկը կազմում է 150-250 տոննա:









































