Apple ընկերությունը վերջերս հայտնել է, որ «Բիթլզ» խումբը թվային խանութի ամենացանկալի «ապրանքն» է: Ըստ ընկերության, խանութում արդեն վաճառվել է այդ խմբի կատարմամբ 5 մլն երգ և նրանց ալբոմներից 1 մլն օրինակ:
Ամենահայտնին, անկասկած, եղել է «Բիթլզի» Abbey Road ալբոմը, որի գինը թվային տարբերակով 13 դոլար է, իսկ ամենապահանջված երգը Here Comes the Sun-ն է, որն արժե 1.3 դոլար:
«Բիթլզը» Apple-ի թվային խանութում հայտնվել է միայն անցած տարի նոյեմբերին, քանի որ այդ ընկերությունը EMI երաժշտական ընկերության հետ ուներ «Բիթլզի» երաժշտության իրավունքների խնդիրներ:
Այս մասին հաղորդումէ 3dNews-ը: