Mozilla կորպորացիան հայտարարել է, որ Firefox բրաուզերն այլևս չի սատարում Windows օպերացիոն համակարգի որոշ հին տարբերակների:
Firefox 13-ը, որը պետք է թողարկվի 2012 թ. հունիսի 4-ին, անհամատեղելի կլինի Windows 2000, Windows XP RTM և Windows XP Service Pack 1 (SP1) հետ:
Windows XP SP2 և SP3, ինչպես նաև ավելի ուշ տարբերակների ծրագրերի հետ այն կշարունակի աշխատել:
Օգտվողներին, որոնց մոտ հայտնված Windows-ի «սև ցուցակում» տարբերակն է, Mozilla-ն խորհուրդ է տալիս թարմացնել այդ ՕՀ-ը: Եթե ոչ, նրանք կարող են փոխել բրաուզերը Opera-ի:
Mozilla-ն նաև հիշեցրել է օգտվողներին, որ ապրիլից կդադարի թարմացվել Firefox 3.6-ը: Այս բրաուզերի տարբերակը հայտնվել է 2010 թ.:
Հիշեցնենք, որ Windows XP օպերացիոն համակարգը ներկայացվել է 2001 թ.:











































