Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Թունիսի չափավոր իսլամիստները հրաժարվում են շարիաթի նորմերից

Թունիսում իշխանության եկած չափավոր իսլամիստական «Նահդա» կուսակցությունը հայտարարել է, որ շարիաթական իրավունքի նորմերը չեն դրվի երկրի նոր սահմանադրության հիմքում: Այս մասին ասել է կուսակցության ներկայացուցիչ Ամեր Լարայեդը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նրա խոսքերով՝ սահմանադրությունը կլինի ընդհանուր առմամբ աշխարհիկ՝ «հանրության միասնությունը պահպանելու և նրա մեջ տարաձայնություններ չսերմանելու համար»: Փաստաթղթում իսլամը կնշվի որպես պետական կրոն, սակայն դրանում շարիաթին հատուկ հղումներ չեն արվի:

Սակայն Թունիսում գործող ծայրահեղական իսլամիստական կուսակցությունները պահանջում են նոր պահպանողական կարգուկանոն սահմանել: Նրանք մասնավորապես պնդում են, որ կանայք պարտադիր կերպով պետք է հիջաբ կրեն, պետք է ամբողջությամբ արգելվի ալկոհոլը, բանկային տոկոսադրույքները և այլն:

Իսլամիստներին հակադրվում են սեկուլյարիստները, որոնք ցանկանում են երկիրն առաջ տանել արևմտյան օրինակով: Այն բանից, թե ինչ դիրքորոշում կորդեգիր «Նահդան», մեծ հաշվով կախված է այս պահին մշակվող սահմանադրության հետագա տեսքը: Սահմանադրական ժողովում այս կուսակցությունն ունի ձայների 40%-ը:

Սահմանադրության նախագիծը կարող է հավանություն ստանալ այդ ժողովի կողմից, եթե դրան կողմ քվեարկի պատվիրակների ճնշող մեծամասնությունը: Հակառակ դեպքում փաստաթուղթը կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում