Սիրիայի ընդդիմադիր ուժերը այսօր Ստամբուլում սկսում են վերամիավորման բանակցությունները`նպատակ ունենալով ցույց տալ, որ իրենք Բաշար Ալ-Ասադի իշխանությանը կարող են լինել այլընտրանք:
Reuters-ի փոխանցմամբ` ընդդիմադիր ուժերը հրավիրվել են Թուրքիայի և Քաթարի կողմից` փորձելու համար Ստամբուլում ընդհանուր հայտարարի գալ և դադարեցնել իրենց երկրում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունները:
Ավելի քան 300 ապստամբներ ներկա են գտնվել առաջին ընթրիքին, ակնկալվում է, որ այսօր այլ խմբեր ևս կժամանեն Ստամբուլ:









































