Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Փեսային սպանած աներձագը տեղափոխվեց բանտ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան բերվեց Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը: 

Ինչպես  News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության կոտայիք մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի Ա. Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: 

Նշված դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Չոբանյանը տեղափոխվեց «Նուբարաշենք» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 22-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել էին տղամարդու դիակ և այդ մասին հայտնել ոստիկանության Նաիրիի բաժին: 

Օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ջրավազանում հայտնաբերված դիակը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանն էր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: 

Սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Չոբանյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ֆոտոլրագրողին հայտնի էր դարձել, որ Հ. Նաղդալյանը Ա. Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել, ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: 

Իսկ սպանված Հ. Նաղդալյանը Արման Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել էր հեռախոսով, երբ ինքը պատիժը կրելուց է եղել Կոշի գաղութում: Հեռախոսային ծանոթությունը վերածվում է անձնական ծանոթության, անգամ ամուսնությունն օրինականացրել էր Կոշի գաղութ այցելած ԶԱԳՍ-ի աշխատակիցը: 

Պատիժը կրելուց հետո դուրս գալով գաղութից՝ Հ. Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա. Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկին դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս: Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ. Նաղդալյանի և Ա. Չոբանյանի միջև: 

Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: 

Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում