Սիրիական իշխանությունները խստացրել են զորակոչային տարիքի տղամարդկանց՝ երկրից դուրս գալու կարգը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանությունների պաշտոնական հայտարարություններին:
Սահմանափակումների մասին որոշումը, որը ընդունվել է շաբաթ օրը, 18-45 տարեկան տղամարդկանց պարտավորեցնում է երկրից դուրս գալու համար ելքի թույլտվություն վերցնել զորակոչային տեղամասերից և միգրացիոն ծառայություններից:
Ասադի վարչակարգի դեմ դուրս եկած ապստամբների և բանակի զինված հակամարտության սկսվելուց մեկ տարի անց զինվորականների դասալքության մասին դեպքեր են եղել, ովքեր չեն ցանկացել կռվել իրենց հայրենակիցների դեմ:
Լիբանանի սահմանին, Բեյրութի տվյալների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում փախստականների հոսքը կրճատվել է այն բանից հետո, երբ երկրի ներսում ելքի նոր կարգ է հաստատվել:
ՄԱԿ-ը հաղորդում է Սիրիայում կառավարական ուժերի հետ բախման արդյունքում ավելի քան 8000 զոհի մասին: Դամասկոսը հայտարարում է 3000 զինվորականի և ոստիկանի մահվան մասին, ովքեր սպանվել են ապստամբների կողմից: