2012թ. ԱՄՆ-ում համացանցով կինոդիտումների քանակը առաջին անգամ կգերազանցի DVD և Blu-ray կինոդիտումների քանակը: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով IHS Screen Digest հետազոտական ընկերության կանխատեսումները:
Վերլուծաբանները ենթադրում են, որ 2012թ. ամերիկացիները ցանցով ֆիլմեր կդիտեն 3.4 մլրդ անգամ, իսկ ֆիզիկական կրիչներով՝ DVD և Blu-ray, միայն՝ 2.4 մլրդ: Մինչդեռ 2011թ. պատկերն այլ էր. գերակայում էին ֆիզիկական կրիչները ՝ 2.6 մլրդ դիտում, իսկ ցանցով` 1.4 մլրդ:
IHS Screen Digest-ը հաշվի է առնել միայն օրինական ինտերնետ ռեսուրսների ֆիլմերի դիտումները: Նրանց թվում են Netflix, Hulu, Amazon Prime և այլն:
Վերլուծաբանների հավաստմամբ՝ համացանցով ֆիլմ դիտելը ավելի էժան է, քան սկավառակ գնելը. 0.5 դոլար` 4.7 դոլարի դիմաց համապատասխանաբար:
2012 թ. սկավառակների վաճառքի եկամուտը կազմել է 11.1 մլրդ դոլար, իսկ համացանցի միջոցով ֆիլմի վաճառքը՝ 1.7 մլրդ:
Ամենաշատը DVD-ների վաճառք գրանցվել է 2004թ.: Վերջին մի քանի տարիներին սկավառակների ժողովրդականությունը զգալիորեն նվազել է: Անկումը կանգնեցնելու համար մի քանի կինոստուդիաներ 2011թ. աշնանը ներկայացրել են UltraViole ծառայությունը, որի միջոցով օգտվողը գնած սկավառակի ֆիլմը կարող է դիտել մի քանի տարբեր սարքավորումների վրա:









































