Մինչ այժմ թվում էր, թե Facebook-ը մի սոցիալական ցանց է, որը ստեղծում է դրական միջավայր, որտեղ հնարավոր է ունենալ ընկերներ, բայց ոչ երբեք՝ թշնամիներ:
Daily Mail-ը հաղորդում է, սակայն, որ այժմ գոյություն ունի EnemyGraph ծառայությունը, որը թույլ է տալիս սոցիալական ցանցում ավելացնել «թշնամիներին» (Enemies): Այս մարդկանց ցանկում կարող են լինել ձեր ընկերները կամ ծառայությունն օգտագործող այլ օգտատերեր:
Ծառայության միջոցով հնարավոր է պայքարել ցանկացած մարդու, արտադրանքի կամ ընկերության դեմ, որն էջ ունի Facebook սոցիալական ցանցում:
Ծրագիրը ստեղծվելէ Տեխասի համալսարանի պրոֆեսորներից մեկի կողմից, ով կանխատեսում է, որ Facebook ընկերությունն այն կհեռացնի սոցիալական ցանցից:









































