Sunday, 09 06 2024
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Նաթանյահուի քարտեզը եւ իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցքը»
17:50
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար
Ապակայունացման ճանապարհին ենք. խաղաղության պայմանագիրն էլ չի կանխի դա
Վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով մարդասիրական օգնության մատակարարումը Գազա
ՌԴ-ն անտեսում է գործընկերային հարաբերությունը. Հայաստանը հեռանալու է նաև մյուս ձևաչափերից
Պուտին-Ալիեւ ունիսոն. Հայ-ադրբեջանական «կարգավորումն անցնում է նոր աշխարհակարգի սահմանման տիրու՞յթ»
Իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
16:31
Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները
DIOR cosmetics-ի և SVIATO-ի մասնագետները դիմահարդարում են սովորեցրել ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց. Հայ-ֆրանսիական կենտրոնի ծրագիրը
16:15
Apple-ը iPhone-ի հավելվածներն արգելափակելու նոր հնարավորություն կներկայացնի
ՄԻՊ-ը Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում է դիտել
15:45
Օմանը հայտարարել է Ռուսաստանին ուղտի կաթ մատակարարելու ցանկության մասին
Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
15:15
Չեխիայի ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի՝ ահաբեկչական հնարավոր հարձակման վտանգի պատճառով
Հրդեհ Արծվաբերդ գյուղում
14:45
Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը
Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է
14:15
ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը․ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը
Պետք է քայլ անենք ռուսական գազի թմրասեղից ազատվելու համար. դա ճնշման միջոց է
Նիկոլ Փաշինյանը խոստորեն դատապարտել է Դանիայի վարչապետի վրա հարձակումը
Հանրահավաքը վերջին ակորդը կլինի. Գալստանյանը թաղման ծես կկատարի, կգնան տուն
Ղազախստանի խորհրդարանը թույլատրել է ղազախերենով հեռուստածրագրերի ծավալը հասցնել 60%-ի
Սոթքի հանրահավաքում պարզվեց պետությունն էլ չպետություն է. շուտով վերջնականապես տուն կգնան
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Զախարովան կեղծում է եւ նենգադավում
12:45
AMD-ն ներկայացրել է AI չիպերի նոր շարք
Մայիսին Լոռու մարզում թափվել է 250-270մմ անձրև․ Սուրենյան
12:15
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա են թերություններ.ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները:

Հանրային հեռուստատեսության եթերում գովազդի սահմանափակումներին առնչվող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և «Գովազդի» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրությների տարածական մեկնաբանման արդյունքում ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների և հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորող ու դիտող Հայաստանի հարկատուների իրավունքները:

Թվայնացման գործընթացի հետ կապված` հայտնելով, որ այն իր իրավասության շրջանակներում չէ, ՀՌԱ հանձնաժողովը, ոչ միայն չի ընդունում իր ոլորտի համար ամենաէական գործընթացների համար պատասխանատվությունը, այլ նույնիսկ չի տիրապետում չափազանց կարևոր տեղեկատվությանը: Սեփական գործառույթների նման իրացումը վկայում է այս ուղղությամբ դրանց ոչ բավարար ու պատշաճ կատարման մասին:

Օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով 2011 թվականին ՀՌԱ հանձնաժողովը դրսևորել է անգործություն, և չի իրականացրել իր վերահսկողական գործառույթները, որպեսզի կանխվի հեռարձակման շուկայի գերկենտրոնացումը կամ մենաշնորհացումը:

Արձանագրված դրական զարգացումներ

2011 թվականի մայիսի 26-ին «Գովազդի» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում կատարված փոփոխություններով այլևս բացառվեց հնարավորությունը հանրային հեռուստատեսության եթերում գովազդի ծավալների չարաշահումները՝ օգտվելով օրենքի տարածական և ոչ իրավական մեկնաբանություններով:

ՀՌԱ հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում բացահայտել է օրենքի խախտման երկու դեպք, և իրավաչափ արձագանքել այդ խախտումներին:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, որի համաձայն Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները իրենց մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներում պարտավոր են օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով։

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Հաջորդիվ կտարածվի ՀՀ կրթության և գիտության նախարարության ոլորտին վերաբերող թիվ 12 բաժնի ամփոփումը։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում