Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են ժամանակավորապես մինչև հինգշաբթի վերականգնել օդային հաղորդակցությունը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ներկայացուցիչը:
«Ժամանակավորապես մինչև հինգշաբթի և՛ մենք, և՛ ռուսական կողմը կասեցրել ենք թռիչքների թույլատրումն արգելող որոշումը»,- գործակալությանն ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են հինգշաբթի կարգավորել խնդրահարույց հարցերը:
Հիշեցնենք. մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական ավիացիայի ղեկավարությունը ընդհատել է Մինսկի և Մոսկվայի միջև օդային չվերթները` հետ կանչելով ազգային ավիափոխադրողի թռիչքի թույլտվությունը` այդպես էլ չկարողանալով համաձայնության գալ չվերթների քանակի վերաբերյալ:









































