Թուրքիայի հրեական համայնքին վրդովել է շամպունի գովազդը, որի հեղինակները օգտագործել են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հին տեսագրությունները:
Երկրի գլխավոր ռաբբին հայտարարություն է տարածել, որը դատապարտում է գովազդը: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը` հղում անելով թուրքական Hurriyet թերթին:
Գովազդում օգտագործվել են Հիտլերի ելույթից մի հատված ենթագրերով, որտեղ ասվում է. «Եթե դու չես կրում կանացի հագուստ, ուրեմն մի’ օգտագործիր կնոջ համար նախատեսված շամպուն: Վերցրո’ւ սա: Իսկական տղամարդիկ օգտագործում են այսպիսի շամպուն»:
Իսահակ Գալևան իր հայտարարության մեջ դատապարտել է Հիտլերի կերպարի օգտագործումը գովազդային նպատակներով: Նա ընդգծել է, որ հրեական համայքն ավելի վաղ խնդրել է հեռացնել սկանդալային հոլովակը եթերից, սակայն այդ խնդրանքը չի բավարարվել:
Հիշեցնենք, որ նացիստական Գերմանիայի նման օգտագործումը գովազդային նպատակներով բացառություն չէ:









































