Մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Հանրապետական այրվածքների կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:









































