Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայում ավարտվել է երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկը:
Նախնական հաշվարկներով՝ թեկնածուներից հանրապետության ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Թալիբովը հավաքել է քվեների 42.48 տոկոսը: Այս մասին հայտարարել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Բելլա Պլիևան:
Վերջինիս խոսքերով՝ թեկնածուներից Դմիտրի Մեդոևը հավաքել է քվեների 23.79 տոկոսը, իսկ Դևիդ Սանակոևը՝ 24.58 տոկոսը: Չորրորդ թեկնածուն ստացել է քվեների 5.26 տոկոսը: Բոլորին դեմ է քվեարկել 0.8 տոկոսը:
Ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է 70.1 տոկոս: Այդպիսով, երկրորդ փուլում մրցելու են Թաբիլովն ու Սանակոևը: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 8-ին: Այն կհամարվի կայացած, եթե անգամ դրա մասնակցության ցուցանիշը կազմի 30 տոկոս:









































