Երեկ՝ մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 19.28-ին Հայաստանում` Գավառ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԱԻՆ մամլո ծառայությունից։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:









































