Միացյալ Նահանգները ամերիկացի սերժանտի կողմից Կանդագարում զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին վճարել է 50 հազար դոլար փոխհատուցում: Այս մասին հայտնում են պաշտոնական աֆղանական աղբյուրները:
Մահացած գյուղացիների բարեկամները հաստատել են, որ շաբաթ օրը գումարը ստացել են: Եվս 11 հազար դոլար են ստացել վիրավորները: Բոլոր նրանց, ովքեր փոխհատուցում են ստացել, հայտարարվել է, որ գումարն ուղարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ամերիկյան իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Ինչպես վկայում են ԱՄՆ-ում հետաքննության արդյունքները` ամերիկացի սերժանտը 2012թ.-ին գնդակահարել է 17 խաղաղ բնակչի Աֆղանստանի Կանդագար շրջանի երկու գուղերում: Այժմ նա բանտում է. նրան սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ ազատազրկում:









































