Իտալական լրատվամիջոցները քննարկում են «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի` «Միլան» հավանական տեղափոխության հարցը:
Երբ «Ինտեր»-ի գլխավոր մարզչի ղեկը ստանձնեց Կլաուդիո Ռանիերին, հոլանդացին սկսեց վնասվածքներ ստանալ և կորցրեց իր տեղն «Ինտեր»-ի հիմնական կազմում:
«Ռոսսոներիներ»-ը կարող են Սնեյդերին իրենց կազմ հրավիրել անվճար` որպես փոխհատուցում «Ինտեր»-ին զիջելով Ալեշանդրե Պատոյի տրանսֆերը, ով նույնպես հաճախակի վնասվածքներ է ստանում:
La Gazzetta dello sport-ը հաղորդում է, որ ակումբներն այժմ բանակցություններ են վարում ֆուտբոլիստներին փոխանակելու նպատակով:









































