Ճապոնիան ու Կանադան այսօր համաձայնվել են պաշտոնապես սկսել բանակցությունները, որոնց նպատակն է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքել:
Associated press-ի փոխանցմամբ` Կանադայի և Ճապոնիայի վարչապետներն ասել են, որ երկու երկրների միջև կփորձեն բարելավել նաև տնտեսական, էներգետիկ և անվտանգության կապերը:
Հաղորդվում է, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն ասել է, որ սա պատմական քայլ է, որը կօգնի աշխատատեղեր բացել և բարելավել երկու երկրների տնտեսությունը:











































