Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը:
Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին և հյուրերին, խոսել` հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետևողական աջակցության մասին, որի վերաբերյալ Հայաստանի և Կիպրոսի նախագահները խոսել են նաև իրենց առանձնազրույցի ժամանակ: