Մարտի 23-ին, ժամը 14.40-ին, «ՎԱԶ- 2102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ ճամփեզրին կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































