Մենք տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով Մեքսիկա է ժամանել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որին Սալոա օդանավակայանում երեկ դիմավորել է երկրի նախագահը:
Սակայն մինչ Հռոմի պապը կժամաներ Մեքսիկա, նրան առաջինը «ողջունել են» ցանցահենները, որոնք հարձակում են գործել Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի, ինչպես նաև Գուանխուատո նահանգի կառավարության կայքերի վրա:
Հռոմի պապը Մեքսիկա է ժամանել` փորձելու ամրապնդել կապը լատինաամերիկյան երկրներում կաթոլիկ համայնքների և Վատիկանի միջև: Սակայն որոշ փորձագետներ սա շատ դժվար առաքելություն են համարում, քանի որ Կաթոլիկ եկեղեցին վերջերս ապշեցրել է կոռուպցիոն, ինչպես նաև մանկապղծության հետ կապված սկանդալներով:









































