««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրսւծ ասուլիսում փորձել է հավաստիացնել թե թիվ 7 ԸՏ-ում առաջադրվելու պահին չի իմացել, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ առաջադրվել է այդտեղ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս հայտարարությունը մի քանի հարցեր է հարուցում. եթե իմանար պարոն Հովհաննիսյանը պարոն Փաշինյանի առաջադրման մասին, կհրաժարվե՞ր նույն ԸՏ-ում առաջադրման մտադրությունից: Եթե այս հարցի պատասխանը դրական է, հիմա արդեն իմացել է` ինչու՞ ինքնաբացարկ չի հայտնում: Եթե ոչ, ինչու՞ է արդարանում իր առաջադրման համար, մի՞թե այն պատճառով, որ դրա մեջ վատ բան է տեսնում: Եթե վատ բան է տեսնում, ուրեմն` կրկին կարող է ինքնաբացարկ հայտնել:
Սրա փոխարեն, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, քաղաքական առևտուր է առաջարկում Հայ ազգային կոնգրեսին: Ի դեպ, երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ընդհանրապես և Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տվյալ խնդրի կապակցությամբ որևէ մեկնաբանություն չեն արել: Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը ՄԱԱ-ում հանդես կգա ասուլիսով»:









































