Ճապոնիան Տաջիկստան կուղարկի 250 հատ 2 մետրանոց սակուրայի 4 տեսակի տնկիներ: Այս մասին REGNUM գործակալությանը հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից:
Գործակալության աղբյուրի տվյալով` այդ նվերը Տոկիոն արել է Դուշանբեի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
RIA-Novosti-ն իր հերթին նշել է, որ սակուրայի այգին կհայտնվի Տաջիկստանի մայրաքաղաքում:
Ի դեպ, այս տարի հանրապետությունը Ճապոնիային նվիրել էր ծիրանի տնկիներ, որոնք տնկվել են պրեֆեկտուրաներից մեկում:
Սակուրան դեկորատիվ բալի անվանումն է: Այն երկրում ամենից շատ սիրված բույսն է: Ամեն տարի երկրում տոն է կազմակերպվում` սակուրայի ծաղկմանը նվիրված:









































