Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական Սաչխերի ռազմաբազայում ՆԱՏՕ-ի մշակած երեքշաբաթյա նախապատրաստական ծրագրին մասնակցել են 11 լեռնային հրաձիգներ, որոնք ներկայացրել են Հայաստանը, Լատվիան, Ուկրաինան ու Էստոնիան:
Մասնագետները նրանց սովորեցրել են ձմեռային ժամանակ գործողություններ վարելուն, ինչպես նաև անցկացրել են մարտավարական նախապատրաստության դասընթաց:
Զորավարաժությունների ավարտի արարողակարգին մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Անդրո Բարնովը, Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Վրաստանում լեռնային հրաձիգների դպրոցը ստղծվել է Ֆրանսիայի աջակցությամբ և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին:











































