Մարտի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վթարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԳԱԶ-53»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































