Մերձմոսկովյան շրջանի մի բնակիչ միայնակ պիկետ է անցկացրել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Տղամարդու ձեռքին պաստառ է եղել՝ վրան գրված. «Անգլիայի թագուհին և նրա ժառանգները ոչ լեգիտիմ են: Անգլիան կոնֆլիկտներ, հեղափոխություններ սերմանող է, հանցագործներին և նրանց կապիտալը թաքցնող: Անգլիացիները աթեիստներ են, քանի որ նրանց նկատմամբ թագուհին Աստծո անունից իրականացնում է ստրկացման աստվածաշնչյան նախագիծը»:
40 րոպե կանգնելով շենքի մոտ՝ տղամարդը հեռացել էէ: ՆԳՆ-ն հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ հասարակական կարգի խախտում չի եղել:







































