Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը փակել է Թուլուզում սպանված ահաբեկիչ Մուհամմեդ Մերայի՝ Facebook սոցիալական կայքի էջը:
Հիշեցնենք, որ Մերայի ահաբեկչության զոհ էր դարձել յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
«Երախտագիտություն Մուհամմեդ Մերային (Թուլուզա)» անունը կրող էջում հրապարակված է եղել 23–ամյա հանցագործի նկարներից մեկը: Ինչպես հայտնել է Vesti.ru կյաքը, էջը հասցրել է նայել 500 մարդ, որոնցից 435-ը սեղմել է «I like» կոճակը:
Ահաբեկչին նվիրված էջում պարունակվում էին թշնամական արտահայտություններ` ուղղված ֆրանսիական ոստիկանությանը: Բացի այդ, որոշ օգտատերեր մեկնաբանություններ են թողել, որոնցում իրենց օժանդակությունն են հայտնել իսլամիստներին:
Այսօր ինտերնետում հայտնվել է նաև «Թուլուզյան վրեժ» օն-լայն խաղ, որի խաղացողները պետք է կրակեն Մուհամմեդ Մերայի նկարի վրա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ահաբեկչությունն իրականացրած մարդուն անվանել էր «հրեշ»: Նախագահի խոսքերով՝ այդ սպանությունները չեն կարող բացատրվել և աններելի են:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան հանցագործը մոտեցել էր Թուլուզի հրեական դպրոցին և կրակ բացել աշակերտների խմբի, ծնողների և ուսուցիչների վրա, որի հետևանքով զոհվել էր յոթ մարդ:











































