Adobe Systems-ը թողարկել է Photoshop CS6 գրաֆիկական խմբագրի բետա-տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի հաղորդագրությունից:
Խմբագիրը կարելի է ներբեռնել Adobe կայքից:
Բետա-տարբերակը տարածվում է անվճար, սակայն նրա աշխատանքի ժամկետը սահմանափակ է: Photoshop CS6 լիարժեք տարբերակի թողարկման ժամկետը Adobe-ը չի նշում, սակայն ենթադրվում է, որ այն տեղի կունենա տարվա առաջին կեսին:
Նոր խմբագիրը կարժենա այնքան, որքան Photoshop CS5-ը, որը թողարկվել է 2010թ.: Ծրագրի “սովորական” տարբերակի գինը կկազմի 699 դոլար, իսկ “ընդլայնված” տարբերակը (Extended) կարժենա 999 դոլար:
Photoshop-ը մտնում է Adobe Creative Suite-ի “ստեղծագործական” ծրագրերի փաթեթի մեջ, որը թողարկվել է 2010թ.:









































