Պաշտոնյաներն այսօր ասել են, որ Աֆղանստանի հյուսիսարևելյան գյուղերից մեկում ձյան հոսքի պատճառով առնվազն 22 մարդ է մահացել: Նշենք, որ այս ամիս նման հոսքերի պատճառով արդեն ավելի քան 100 մարդ է մահացել:
The Jerusalem Post-ը հաղորդել է, որ փրկարարների թիմը շտապել է Վախան գյուղ, որը գտնվում է Բադախշանի շրջանում` գտնելու համար կենդանի մնացածներին և օգնելու համար վիրավորներին:
Ձյան հոսքն իրականում տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, բայց եղանակային պայմանների պատճառով լուրը հայտնի է դարձել միայն այսօր: Ձյան հոսքերը հաճախ են տեղի ունենում Աֆղանստանի լեռնային շրջաններում:








































