ՕԵԿ թեկնածու Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդոյին) Երեւանի թիվ 11 ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինիս փոխարեն ՕԵԿ-ից առաջադրվել է Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Գրիգորի Մարգարյանը` (Բելլաջիոյի Գրիշը), Մատենադարանի նախկին փոխտնօրեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրանական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը և անկուսակցական Կարեն Սմբատյանը:








































