Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է վերջին օրերին Նովրուզի տոնակատարության կապակցությամբ քրդերի և թուրքական ոստիկանության միջև գրանցված բախումները.
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա խաթարել մեր պետության կայունությունը և մշտապես կոշտորեն կճնշենք յուրաքանչյուր ահաբեկչական դրսևորում՝ ուղղված մեր պետության հիմքերի խախտմանը:
Ես ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին խորհուրդ եմ տալիս կատակ չանել մեր պետության հետ: Այսուհետ նրանց բոլոր ահաբեկչական դրսևորումները դաժանորեն կճնշվեն: Նրանք մթագնեցին Նովրուզի մեր տոնը, իսկ մենք կմթագնենք նրանց կյանքը: Մեր պետությունն ուժեղ է, այն ունի բոլոր հնարավորությունները իր քաղաքացիներին պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին քրդերի և թուրքական ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել ու վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:







































