«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր հետագայում վթարներից խուսափելու համար պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, Երևանում ժամը 10։00-17։00-ն կհոսանքազրկվեն Նորք-Մարաշի Արմենակյան և Ամառանոցային փողոցներին հարող տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները, Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Նորք» ուսանողական ավանի մասնաշենքերը և հարող տարածքի հանրային բաժանորդները: