Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ չինական «Հույչժոու Ռենհե» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Ժոզե Մոուրինյոյին դարձնել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարդը:Ակումբի ղեկավարությունը ցանկանում է Մոուրինյոյին ակումբը մարզելու առաջարկ անել:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը դեռևս վերջնական որոշում չի կայացրել «արքայական ակումբ»-ից հեռանալու վերաբերյալ: Սակայն Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Չելս»-ին և «Տոտտենհեմ»-ը ցանկանում են իրենց թիմ հրավիրել պորտուգալացի մասնագետին: Չնայած, որ Լոնդոնը հանդիսանում է Մոուրինյոյի սիրելի քաղաքը՝ չինական ակումբի առաջարկի ֆինանսական կողմը կարող է գայթակղիչ լինել նրա համար:
The Sun-ի հաղորդմամբ՝ «Հույչժոու Ռենհե»-ի ղեկավարությունը պատրաստ է Մոուրինյոյին առաջարկել է շաբաթական 300.000 ֆունտ աշխատավարձ: Նշենք, սակայն, որ, ամենայն հավանականությամբ, Մոուրինյոն կնախընտրի չհեռանալ Եվրոպայից:








































